Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Բացահայտվել է հնագույն պերուական կառույցների առեղծվածը

Բացահայտվել է հնագույն պերուական կառույցների առեղծվածը
03.05.2016 | 12:52

Վերլուծելով արբանյակային պատկերները` Իտալիայի Էկոլոգիական վերլուծությունների մեթոդոլոգիաների ինստիտուտի գիտնականները` Ռոսա Լազապոնարայի ղեկավարությամբ, բացահայտել են Պերուի տարօրինակ կառույցների նպատակը: Tech Insider-ը` գրում է, որ «Պուկիոս» կոչվող կազմավորումները կառուցել է Պերուի հնագույն Նասկա ժողովուրդը, որը հայտնի է Նասկայի գեոգլիֆներով: Հնագետները դարեր շարունակ փորձել են պարզել` ինչպես են օգտագործվել քարե կազմավորումները, որոնց կառուցման ամսաթիվը պարզել հնարավոր չէ ավանդական տեխնիկայի կիրառմամբ: Գիտական ուսումնասիրությունները պարզել են, որ ստորգետնյա ջրանցքներով մարդիկ ջուր են հասցրել չոր, ամայի շրջաններ: Քարե ձագարաձև կառույցների ստորին հատվածները միացել են թունելին` ջուրն օդամղիչ ճանապարհով մղելով չորային վայրեր: Ենթադրվում է, որ օգտագործվել են նաև գետնի տակից ջուր վերցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտվել է՝ 1255

Մեկնաբանություններ